Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է անհրաժեշտ համարում հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին համաշխարհային կարևորության բազմաթիվ խնդիրներ լուծելու հարցում, և որ իր դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում կղեկավարվի «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով:
Այս մասին Դոնալդ թրամփը գրել է իր թվիթերի էջում:
«Նրանք կարող են օգնել լուծելու Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ԻՊ-ի, Իրանի և նույնիսկ սպառազինման գալիք մրցավազքի հետ կապված խնդիրները: Բուշը փորձել է ընդհանուր լեզու գտնել, սակայն չի բավականացրել խորաթափանցությունը: Օբաման և Քլինթոնը փորձել են, սակայն նրանք չունեին էներգիա: Խաղաղություն ուժի միջոցով»,- գրել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ քննադատորեն էին մոտեցել այն հարցին, որ Թրամփը զանգահարել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Հեղինակ -
Edgar Barsegyan