Ֆլորիդայի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել հրազենի կիրառմամբ բռնությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտվել է հաջակցություն ուսուցիչներին զենք կրելու թույլտվության և կանոնների չեղարկման գաղափարի, ըստ որոնց՝ դպրոցների մոտ զենքի կրումն արգելվում է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Եթե ունենայիք ուսուցիչ, ով իմանար, թե ինչպես վարվել հրազենի հետ, միանգամայն հնարավոր է, որ նա կարողանար բավականին արագ կանգնեցնել հարձակումը»,-ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ առաջարկը վերաբերվում է միայն մարդկանց, ովքեր հմուտ են զենքի հետ վարվելու հարցում։
Հանդիպման որոշ մասնակիցներ աջակցել են Թրամփի գաղափարին։
Հիշեցնենք, որ Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի Stoneman Douglas դպրոցում օրերս տեղի ունեցած հրաձգությունը 17 մարդու կյանք է խլել։ Եվս ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ 19-ամյա հրաձիգին կալանավորել են։