Թրամփը կանցկացնի ամենապատվազուրկ լրատվամիջոցների «պարգեւատրումը»
Թրամփը կանցկացնի ամենապատվազուրկ լրատվամիջոցների «պարգեւատրումը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում երկուշաբթի նախատեսված «տարվա ամենապատվազուրկ եւ ծախու լրատվամիջոցների» մրցանակաբաշխությունը հետաձգել է: Այս մասին նա կիրակի հայտնել է իր Twitter-ում:

«Կեղծ նորությունների համար պարգեւները՝ նախատեսված ամենածախու եւ կողմնակալ լրատվամիջոցների համար, անհաջողակներին կհանձնվեն չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, այլ ոչ թե առաջիկա երկուշաբթի: Այս պարգեւների հանդեպ դրսեւորվող  հետաքրքրությունը եւ դրանց կարեւորությունը ավելի մեծ են, քան որեւէ մեկը սպասում էր»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Ամենապատվազուրկ լրատվամիջոցի մասին հայտնելու մտադրության մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել է հունվարի 2-ին:

ԱՄՆ նախագահը պարբերաբար հանդես է գալիս շատ առաջատար լրատվամիջոցների խիստ քննադատությամբ, հատկապես CNN հեռուստաալիքի: