Թրամփը հայտարարում է, որ զարգացած երկրները ռազմական օգնության փոխարեն պետք է վճարեն
Դոնալդ թրամփը աջակցության փոխարեն դաշնակիցներից պահանջում է վճարել գումար: ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, զարգացած և հարուստ երկրները պետք է գումար հատկացնեն ռազմական օգնության համար: Նրա խոսքերով, Հարավային Կորեայի դեպքում, ԱՄՆ-ն ֆինանսավորում է այդ երկրի բանակի 60 տոկոսը:
«Երբ գործը վերաբերում է հարուստ երկրներին, ինչպիսիք են օրինակ Սաուդյան Արաբիան, հարավային Կորեան, Ճապոնիան, ինչ հարկավոր է նրանց բանակների ֆինանսավորումը, նրանց վճարելու են մեզ: Հիմնախնդիրը այն է, որ նրանցից երբեկ չենք պահանջել գումար»,-հայտարարել է Դոնալդ թրամթը:
ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ, ինչպես նրան ասել է զինվորական բարձրպաշտոնյաներից մեկը, Միացյալ նահանգները այդ երկրներին ֆինանսավորում է միայն այն բանի համար, որ նրանք ԱՄՆ-ի դաշնակիցներն են:
Մինչ այդ, ՄԱԿ-ում ելույթ ունենալու ժամանակ թրամփը հայտարարել է, որ Նահանգները վերանայելու է օգնության համակարգը և օգնելու է միայն նրանց, ովքեր հարգում են ԱՄՆ-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan