Թրամփը չեղարկել է Գուանտանամոյի բանտը փակելու մասին Օբամայի հրամանը
Թրամփը չեղարկել է Գուանտանամոյի բանտը փակելու մասին Օբամայի հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի չեղարկել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի հրամանը Կուբայում Գուանտանամոյի հատուկ բանտը փակելու մասին: Այս մասին նշված է մամուլի համար տարածված Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Միացյալ Նահանգները պահպանում է հնարավորությունը անհրաժեշտության դեպքում» հատուկ բանտ ուղարկել լրացուցիչ կալանավորների:

Սպիտակ տունն ընդգծել է, որ «Գուանտանամոյում պահման վայրերից ազատված ավելի քան հարյուրավոր մարդիկ կրկին մարտերի են մասնակցել, իսկ ոմանք սպանել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի անդամներին եւ ամերիկացիներին»:

Գուանտանամոյի հատուկ բանտը 2002 թվականին ստեղծել է Ջորջ Բուշ կրտսերը: Այնտեղ պահվում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ կկասկածվող անձինք: Կալանավորներն այնտեղ փաստացի իրավական վակուումի մեջ են պահվում: Բանտը մեկ տարվա ընթացքոմ փակելու մասին հրամանը Օբաման ստորագրել է նախագահի իր լիազորությունները կատարել սկսելուց անմիջապես հետո, սակայն բախվել է Կոնգրեսի հակազդեցությանը: