Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հիվանդանոցում այցելել է Ֆլորիդայի «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներին։
Թրամփին ուղեկցում էր նաև կինը՝ Մելանիա Թրամփը։ Վիրավորների այցելությունը փակ ռեժիմով էր տեղի ունեցել, որից հետո պետության ղեկավարը դուրս է եկել մամուլի մոտ։ «Նրանց արած գործը ցնցող է, ես ուզում եմ շնորհավորել Ձեզ»,- ասել է նախագահը, սեղմելով վնասվածքաբան վիրաբույժ Իգոր Նիչիպորենկոյի ձեռքը։
«Վշտալի է , որ կարող էր տեղի ունենալ նման բան»,- հավելել է Թրամփը, նկատի ունենալով դպրոցում կատարված ողբերգությունը։ Ընդ որում նա հիացմունք է հայտնել արտակարգ ծառայությունների աշխատանքով, դա անվանելով ռեկորդ։ «Մի դեպքում՝ 20 րոպե։ Անհավանական է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել աշակերտների ու ուսուցիչների վրա AR-15 հրազենով, որը ամերիկյան ոստիկանությունն է գործածում ու որը վաճառվում է որսորդական խանութներում։ Հրաձգության հետևանքով 17 մարդ էր զոհվել։
Հեղինակ -
Edgar Barsegyan