Թմրաքաղաքականության թեթևացման նպատակով կշարունակվեն արդյունավետ քայլերը - կառավարական ծրագիր
Կառավարական ծրագրում խոսվում է նաև «Ազատություն, բարօրություն, արագ զարգացում» թմրաքաղաքականության մասին:
«Թմրանյութ օգտագործելու ուղղությամբ գործարկենք առավել մարդկային քաղաքականություն: Կշարունակվեն թմրաքաղաքականության թեթևացման նպատակով արդյունավետ քայլերը՝ հետազոտությունների, վերլուծության և ապացույցների վրա հիմնված մոտեցումները հաշվի առնելով»,- նշված է կառավարական ծրագրում, որն այսօր քննարկվում է խորհրդարանում:
Ծրագրում նաև ընդգծված է, որ պետությունը կբարելավի թմրանյութից կախում ունեցող անձանց նպատակային առողջապահության ծառայությունների մատչելիությունը և որակը:
Զուգահեռաբար, ծրագրում խոսվում է առողջ ապրելակերպի ժողովրդականացման մասին: Նշված է, որ այդ ճանապարհով պետությունը կապահովի թմրանյութերի անօրեն կիրառմանը մարդկանց ներգրավվումից խուսափումը: