Մամուլի ներկայացուցիչները ի համերաշխություն Մամուկա Բերձենիշվիլիի անց են կացնելու մամլո ասուլիս
Մամուլի ներկայացուցիչները ի համերաշխություն Մամուկա Բերձենիշվիլիի անց են կացնելու մամլո ասուլիս

Այսօր, մամուլի ներկայացուցիչները հավաքվում են առաջին ալիքի նախկին աշխատակից, Մամուկա Բերձենիշվիլիին աջակցության նպատակով: Մամլո ասուլիսը անց է կացվելու առաջին ալիքի շենքում, ժամը 12:00-ին:

Մամուլի ներկայացուցիչները կարդալու են հատուկ ուղերձ, որտեղ կոչ են անելու խորհրդարանին, թմրաքաղաքականության նկատմամբ մշակել ադեկվատ օրենսդրություն:

Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում նաև լրագրողներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, մեկնաբաններին, օպերատորներին, հեռուստատեսությունների և բոլոր մամուլի ներկայացուցիչներին, գնալ առաջին ալիքի շենքի մոտ և աջակցել Մամուկա Բերձենիշվիլիին:

MDMA-ի անձնական օգտագործման նպատակով պահելու համար, առաջին ալիքի նախկին աշխատող, Մամուկա Բերձենիշվիլին դատապարտվել է 8 տարով ազատազրկման:

Մեղադրող կողմը պահանջում էր 9 տարի, սակայն դատավորը չի նախատեսել այդ պահանջը և այս հոդվածով սահմանել նվազագույն պատիժը: