Թեթրիծղարոյում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Թեթրիծղարոյում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Վերջին 24 ժամում Թեթրիծղարոյում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:

Ինչպես հայտարարել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, երկու վարակակիրն էլ պատկանում է բժիշկների այսպես կոչված կլաստերին:

«Շրջանում ակտիվորեն ընթանում է ջերմաչափման գործընթացը, որն արդեն անցել է 3 539 մարդ: Ընդհանուր առմամբ Քվեմո Քարթլիում գրանցվել է կորոնավիրուսի 184 հաստատված դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում ուղարկվել է 35 փորձանմուշ, որից երկու դեպք հաստատվել է Թեթրիծղարոյում, իսկ մեկը՝ Բոլնիսիի Գետա գյուղում: Մառնեուլիում չունենք գրանցված նոր դեպք: Այստեղ վարակակիրների թիվը կազմում է 22: Ինը հաստատված դեպք ունենք Ռուսթավիում, որտեղ վերջին հաստատված դեպքի բոլոր շփումները պարզված են և վարակի դեպք դեռ չի գրանցվել», – հայտարարել է Շոթա Ռեխվիաշվիլին: