Թեթրիծղարոյի քաղաքապետի լրատվությամբ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքը կապված է այսպես կոչված բժիշկների կլաստերի հետ, հիվանդը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ
Թեթրիծղարոյի քաղաքապետ Գիորգի Քորիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքը կապված է այսպես կոչված բժիշկների կլաստերի հետ:
Նրա խոսքով վարակվածը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:
«Այս մարդը կապ ունի այսպես կոչված բժիշկների կլաստերի հետ: Նա գտնվում էր ինքնամեկուսացման մեջ: Նրան կրկին հետազոտել էին և հաստատվել է վարակում: Հիվանդը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Նա վարակված բուժքույրերից մեկի ընտանիքի անդամ է, ով գտնվում էր տանը, խիստ ինքնամեկուսացման պայմաններում: Բուժքույրը աշխատում էր Թեթրիծղարոյի հիվանդանոցում»,- ասել է Գիորգի Քորիձեն:
Ըստ Քորիձեի վարակվածի առողջական վիճակը միջին ծանրության է: