Թերջոլայի Տենդի կենտրոնում հետազոտված երկու անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Թերջոլայի այսպես կոչված Տենդի կենտրոն լաբորատորիայից ստացել են երկու անձի պատասխանները, որոնք բացասական են եղել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:
Կեպուլաձեի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում բժշկական հաստատություն չեն տեղափոխել ջերմությամբ ոչ մի պացիենտի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան