Թերջոլայի Տենդի կենտրոնում երեք, իսկ Սամտրեդիայում հետազոտել են երկու պացիենտի, պատասխանները բացասական են
Թերջոլայի Տենդի կենտրոնում լաբորատորիայից ստացել են երեք պացիենտի պատասխանները և բոլոր բացասական են: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:
Նրա խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում տենդային ախտանիշներով երկու անձ են տեղափոխել բուժհաստատություն, բժիշկներն երկուսից էլ արդեն վերցրել են «Կովիդ 19»-ի անալիզ և պատասխանը հայտնի կդառնա վաղը:
Ինչ վերաբերում է Սամտրեդիայի Տենդի կենտրոնին, ապա լաբորատորիայից ստացել են երկու պացիենտի անալիզի պատասխանները և դրանք բացասական են:
Վերջին 24 ժամվա ընթացքում տենդային ախտանիշներով ոչ մի անձ չի տեաղափոխվել հիվանդանոց:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան