Թերջոլայի Տենդի կենտրոնի մեկ պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Թերջոլայի Տենդի կենտրոնի մեկ պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս

Թերջոլայի Տենդի կենտրոնը լաբորատորիայից ստացել է մեկ պացիենտի անալիզի պատասխանը: Այն բացասական է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:

Նրա փոխանցմամբ, վերջին 24 ժամում բուժհաստատություն է դիմել ջերմությամբ հինգ պացիենտ: Բժիշկներն արդեն նրանցից վերցրել են «Կովիդ 19» անալիզ և պատասխանները պարզ կլինի վաղը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան