Թերջոլայի Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Թերջոլայի Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Թերջոլայի Տենդի կենտրոն լաբորատորիայից ստացել են երկու պացիենտի անալիզի պատասխանները: Երկու պատասխանն էլ բացասական է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:

Կեպուլաձեի փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժհաստատություն է դիմել ջերմությամբ երեք պացիենտ: Նրանցից արդեն վերցրել են անալիզներ և հետազոտության համար ուղարկել լաբորատորիա: Պատասխանները հայտնի կլինի վաղը:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան