Թերջոլայի Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Թերջոլայի Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ չի հաստատվել կորոնավիրուս

Թերջոլայի Տենդի կենտրոնը լաբորատորիայից ստացել է երկու պացիենտի անալիզի պատասխանները և դրանք բացասական են: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:

Նրա փոխանցմամբ, վերջին 24 ժամում բուժհաստատություն է դիմել ջերմությամբ մեկ պացիենտ: Բժիշկներն արդեն նրանից վերցրել են «Կովիդ 19» անալիզ և պատասխանը պարզ կլինի վաղը:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան