Թերջոլայի այսպես կոչված տենդի կենտրոնում երեք պացիենտի մոտ չի հաստատվել նոր կորոնավիրուս
Թերջոլայի այսպես կոչված տենդի կենտրոնում լաբորատորիայից ստացված երեք պացիենտի անալիզն էլ բացասական էր և ոչ ոքի մոտ չի հաստատվել նոր կորոնավիրուսը։
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն։
Սրա հետ մեկտեղ, Լադո Կեպուլաձեն հավելել է, որ բժշկական հաստատություն է դիմել հինգ նոր պացիենտ։ Նրանցից արդեն վերցվել է փորձանմուշներ և հետազոտության համար ուղարկվել լաբորատորիա: