Թերջոլայի այսպես կոչված տենդի կենտրոնի պացիենտի մոտ չի հաստատվել նոր կորոնավիրուս
Թերջոլայի այսպես կոչված տենդի կենտրոնի պացիենտի լաբորատոր հետազոտության պատասխանը բացասական է: Նրա մոտ չի հաստատվել նոր կորոնավիրուս:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:
Կեպուլաձեի խոսքով, բժշկական հաստատություն է դիմել ջերմությամբ մեկ նոր պացիենտ: Նրանից արդեն վերցրել են անալիզ և ուղարկել հետազոտության համար լաբորատորիա: