Թերջոլայի այսպես կոչված Տենդի կենտրոնի երկու պացիենտի մոտ չի հաստատվել Կովիդ 19
Թերջոլայի այսպես կոչված Տենդի կենտրոնը լաբորատորիայից ստացել է երկու պացիենտի անլիզի պատասխանը, երկուսն էլ բացասական են: Նրանց մոտ չի հաստատվել Կովիդ 19: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Լադո Կեպուլաձեն:
Նրա փոխանցմամբ, վերջին 24 ժամում բուժհաստատություն է դիմել ջերմությամբ երկու պացիենտ, որոնց փորձանմուշները հետազոտելու համար արդեն ուղարկվել է լաբորատորիա: