Թենգիզ Ցերցվաձե. Վրաստանում պետք է զսպենք համավարակը և դրա նախանշաններն արդեն ունենք
Թենգիզ Ցերցվաձե. Վրաստանում պետք է զսպենք համավարակը և դրա նախանշաններն արդեն ունենք

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն մեկնաբանում է, թե ինչ են նշանակում «պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ» խոսքերը:

Ցերցվաձեի հայտարարությամբ, երկիրը մշտապես չի կարող լինել արտակարգ դրության ռեժիմում և քանի որ քիչ է սպասումը, որ վարակը շուտով կվերանա, պետք է ունենանք վարակակիրների նվազագույն քանակ, որպեսզի տարածման և վարակի հաճախականությունը մեծ չլինի:

Թենգիզ Ցերցվաձեի մեկնաբանմամբ, կարևոր է, զսպենք համավարակը և դրա նախանշաններն արդեն ունենք:

«Սա յուրահատուկ արտահայտություն է և պետք է լինի ճիշտ ընկալված: Այլևս չունենք նոր դեպքերի աճ, որը շատ կարևոր է, քանի որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայի երկրներում կան հազարավոր նոր հիվանդներ, հարյուրավոր և հազարավոր մահացածներ:

Բարեբախտաբար, մեզ մոտ վերջին մի քանի օրում կան տասնյակ վարակվածներ, որը նվազել է վերջին օրերին: Ունենք 5 զոհ, ամենացածր ցուցանիշներից մեկն է մահացության: Մենք պետք է զսպենք վարակը, մի կերպ պահենք այս մակարդակի վրա: Հնարավոր է, նվազի վարակակիրների թիվը, սակայն մենք անվերջ չենք կարող շարունակել սահմանափակումները, կարանտինային պահանջները, որոնք գործում են առանձին շրջաններում: Ուստի, պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Քանի որ քիչ է սպասումը, որ վարակը շուտով կվերանա, պետք է ունենանք վարակակիրների նվազագույն քանակ, որպեսզի տարածման և վարակի հաճախականությունը մեծ չլինի»,- հայտարարել է Ցերցվաձեն: