Թենգիզ Ցերցվաձե. Կլինիկաները կորոնավիրուսի առնչությամբ կուտակել են բավական փորձ, որպեսզի ուղեցույցում մտցվեն փոփոխություններ
Թենգիզ Ցերցվաձե. Կլինիկաները կորոնավիրուսի առնչությամբ կուտակել են բավական փորձ, որպեսզի ուղեցույցում մտցվեն փոփոխություններ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կլինիկաները կուտակել են կարևոր փորձ կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին նա հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ կլինիկական հանդիպումից հետո:

Ցերցվաձեի խոսքով, կուտակված փորձից ելնելով, ուղեցույցում կմտցվեն փոփոխություններ:

«Բոլոր կլինիկաների մոտ կուտակվել է կարևոր փորձ կոնկրետ հիվանդների վերաբերյալ: Բուժման մեթոդները, այդ թվում՝ նորարարական մոտեցումները: Բացի այդ, կորոնավիրուսին զուգակցող հիվանդությունների բուժումը: Այս առումով կուտակվել են բավական տվյալներ, որպեսզի ուղեցույցի մեջ մտցնենք փոփոխություններ»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: