Թբիլիսյան ծովի հոսպիտալում երեք պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Թբիլիսյան ծովի հոսպիտալում երեք պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կլինիկայի մամլո ծառայությունում:
Նշված հարցով Ծովի հոսպիտալում հայտարարություն կարվի ժամը 17:00-ին:
Համապատասխանաբար, երկրի մասշտաբով, կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը կազմում է 882, ապաքինվել է 724 պացիենտ: