Թբիլիսիում, Սամեբայի աթոռանիստ տաճարում անցկացվել է սուրբծննդյան պատարագ: Տոնական պատարագը մատուցել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:
Պատարագին ներկա են գտնվել երկրի վարչապետը, խորհրդարանի նախագահը, նախարարներ և խորհրդարանի պատգամավորներ: