Թբիլիսիում, «Ինգորողվայի» կլինիկայի բժիշկներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
«Բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի», «Ինգորողվայի» կլինիկայի բժիշկներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Կլինիկայի վարչության փոխանցմամբ, վարակված բժիշկի հետ նույն հերթափոխում աշխատող բուժանձնակազմը տեղափոխվել է կարանտին:
«Համաճարակային քարտեզի համաձայն, բացահայտվել է նրա շփման շրջանակը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականի համաձայն, անցկացվել է թեստավորում: Իրականացվել է ախտահանում՝ ըստ հանձնարարականների, և համապատասխան բաժնի բուժանձնակազմն ամբողջովին համալրվել է այլ մասնագետներով»,- հայտարարում են վարչությունում:
Բացի այդ, վարչության փոխանցմամբ, կլինիկան շարունակում է աշխատանքն անխափան, սովորական ռեժիմում:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: