Թբիլիսիում հայ, ռուս, վրացի և ղազախ գործարարները քննարկում են փոքր և միջին բիզնեսի համագործակցության հնարավորությունները
Թբիլիսիում հայ, ռուս, վրացի և ղազախ գործարարները քննարկում են փոքր և միջին բիզնեսի համագործակցության հնարավորությունները

Ռուս, հայ և ղազախ գործարարները հանդիպում են վրաց գործընկերներին, որտեղ քննարկում են փոքր և միջին բիզնեսի համագործակցության հնարավորությունները:

Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, հանդիպումն ընթանում է «Եվրասիական միության» հովանավորությամբ:

Կազմակերպիչների խոսքով, միջոցառման մասնակիցների քանակը գերազանցում է 150-ը:

«Թբիլիսիում ծագում են բազմաթիվ նոր հնարավորություններ Եվրասիական միության երկրների համար: Վրաստանում կան ազատ առևտրի գոտիներ, այդ թվում նաև Եվրամիության հետ: Մեր ընկերությունների համար Վրաստանը հետաքրքիր է, որպես Եվրամիության շուկա մուտք գործելու կետ: Ինչ վերաբերում է Վրաստանի շուկային, այն իհարկե հետաքրքիր է, սակայն ոչ մեծ»,- նշել է Ռուսաստանի փոքր և միջին արտահանողների միության ղեկավար Յուրի Շուրիգինը: