Մայիսի 1-ից առ այսօր ստուգվել է 8561 օբյեկտ. Բեքա Փերաձե
Մայիսի 1-ից առ այսօր ստուգվել է 8561 օբյեկտ. Բեքա Փերաձե

Ընկերությունների ստուգման գործընթացը մայիսի 1-ից ակտիվ ընթացքի մեջ է,- այս մասին հայտարարել է աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության, աշխատանքի պայմանների տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, այս փուլում ստուգվում է ընկերությունների պատրաստակամությունը, նոր կորոնավիրուսի պայմաններում որքանով են նրանք բավարարում առողջապահության նախարարության հանձնարարականները:

«Կառավարության կողմից հայտարարված ծրագրի համաձայն, մենք ստուգում ենք ընկերություններին, որպեսզի որպեսզի տեսնենք, թե որքանով են պատրաստ նրանք աշխատանքի համար և որքանով են նրանք կատարում առողջապահության նախարարության հանձնարարականները: Մենք մինչ ստուգումը նրանց ծանոթացնում ենք այդ հանձնարարականների հետ, որպեսզի չստեղծվեն հավելյալ հիմնախնդիրներ: 10 օրվա ընթացքում մեր կողմից ստուգվել է մոտ 8561 օբյեկտ: Սա բավականին բարձր ցուցանիշ է այս ժամանակահատվածի համար»,- ասել է Փերաձեն ՝ նշելով, որ ստուգված օբյեկտները ներառում են գրեթե բոլոր տեսակի ձեռնարկություններ: