Հոսքի կառավարումն կազմակերպված էր, օբյեկտների մեծամասնությունում առողջապահության նախարարության հանձնարարականները կատարվել են մեծ ճշգրտությամբ. Բեքա Փերաձե
Հոսքի կառավարումն կազմակերպված էր, օբյեկտների մեծամասնությունում առողջապահության նախարարության հանձնարարականները կատարվել են մեծ ճշգրտությամբ. Բեքա Փերաձե

Աշխատանքի տեսչության վարչության պետ, Բեքա Փերաձեն հայտարարում է, որ այսօր առևտրական օբյեկտների մեծամասնությունում, որոնք վերսկսել են աշխատանքը, հերթերը կարգավորված էին և հանձնարարականները կատարվել են բարձր ճշգրտությամբ:

«Ամբողջ օրվա տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ առաջին օրը բավականին արդյունավետ էր և հոսքի կառավարումը բացարձակապես կազմակերպված, ինչը թույլ է տալիս մեզ ասել, որ հանձնարարականները, որոնք տրվել են առողջապահության նախարարության կողմից, ճնշող մեծամասնությունում կատարվել են մեծ ճշգրտությամբ», – հայտարարել է Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, օրվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում առ.տրական օբյեկտներում էական խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի ոչ մի տուգանք չի կիրառվել:

«Անհատական, աննշան խախտումներ են նկատվել, բայց դա առաջին օրն էր և վարքագծի մոդելը, թե ինչպես պետք է լիներ առաջին օրը, բնականաբար, դա սահմանափակվեց բանավոր նախազգուշացմամբ: Այդ պատճառով վաղը մենք կհետևենք, որ հաստատված կարգը, որն այսօր արձակվել էր աշխատանքի տեսչության կողմից, պետք է իրականացվի», – հայտարարել է Բեքա Փերաձեն: