Թբիլիսիում, այցելուների հոսքի պատճառով, կփակվի Կրիայի լիճ տանող ճանապարհը
Կրիայի լճի վարչության փոխանցմամբ, մինչև արտակարգ դրության ավարտը, կփակվի Կրիայի լիճ տանող ճանապարհը:
«Չնայած, Կրիայի լճի վարչության կողմից արված տանը մնալու հանձնարարականին և նախազգուշացմանը, այցելուների մի մասը գալիս էր տարածք և խախտում սոցիալական հեռավորությունը:
Քանի որ ընդհանուր պատկերը չփոխվեց, ներքին գործերի նախարարությունը որոշեց փակել Կրիայի լիճ տանող ճանապարհը, մինչև արտակարգ դրության ավարտը:
Խնդրում ենք, մնալ տանը, պատասխանատվությամբ մոտենալ ստեղծված իրավիճակին և հոգալ միմյանց մասին»,- նշված է Կրիայի լճի վարչության հայտարարության մեջ: