Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում հայտարարում են, որ վերահսկիչը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս, գտնվում էր ինքնամեկուսացման մեջ
Թբիլիսիում, ավտոբուսի վերահսկիչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,- այս մասին տեղեկությունը հաստատել են տրանսպորտային ընկերությունում:
Նրանց խոսքով, վերահսկիչը կապ չի ունեցել ուղևորների հետ, քանի որ 10 օրվա ընթացքում գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:
«Վերահսկիչները աշխատում են ըստ ժամանակացույցի, երբ նա իրեն վատ է զգացել, տաս օր գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Այս ընթացքում նա անցել է փորձարկումներ և նրա մոտ հաստատել է վարակը: Նա կապ չի ունեցել ոչ աշխատակազմի, ոչ ուղևորների հետ: Որքան գիտենք, նրա վիճակն այժմ բավարար է»,- ասել են տրանսպորտային ընկերությունում: