Թբիլիսիի ծովի հոսպիտալում հայտարարում են, որ երեք անձանցից, որոնց մոտ այսօր ախտորոշվել էր կորոնավիրուս, երկուսն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Վրաստանի
Թբիլիսիի ծովի հոսպիտալում հայտարարում են, որ երեք անձանցից, որոնց մոտ այսօր ախտորոշվել էր կորոնավիրուս, երկուսն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Վրաստանի:
Ինչպես հայտարարել են հոսպիտալում, բոլոր երեք վարակակիրների վիճակը միջին ծանրության է:
«Թբիլիսիի ծովի հոսպիտալում արձանագրվել է երեք նոր դեպք, այստեղից երկուսը մինչև 60 տարեկան տղամարդիկ են, նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են: Տարանցիկ ավտոտրանսպորտով էին երթևեկում, սահմանին արագ թեստի անցկացման արդյունքում նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Մեկը Վրաստանի քաղաքացի է, 20 տարեկան, ում մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Պացիենտը տեղափոխվել է Մցխեթայի բժշկական կենտրոն և այնտեղից կշարունակի բուժումը»,- հայտարարել է Թբիլիսիի ծովի հոսպիտալի բժշկական վարչության ղեկավար Մարեխ Բեքաիան: