Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնության անդամներն իրենց աշխատավարձի 1/3-ը կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին
Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնությունը միացել է «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը, որի շրջանակներում, սակրեբուլոյի մեծամասնության անդամներն առաջիկա երեք ամիսների ընթացքում, իրենց աշխատավարձի 1/3-ը կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» դաշինքի նախագահ Բեքա Դավիթուլիանիի հայտարարությամբ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, կարևոր է օգնել այն մարդկանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:
Նրա խոսքով, սակրեբուլոն սկսել է քարոզարշավ, որի շրջանակներում օգնում է Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով, բազմազավական ըտանիքներին (4 կամ ավելի երեխա):