Թբիլիսիի մանկապարտեզները նոր կարգավորումներով պատրաստ են աշխատանքի համար. Կախա Գվանցելաձե
Թբիլիսիի մանկապարտեզները նոր կարգավորումներով պատրաստ են աշխատանքի համար. Կախա Գվանցելաձե

Թբիլիսիի մանկապարտեզները պատրաստ են աշխատել առողջապահության նախարարության կողմից հաստատված նոր կարգավորումներով:

Մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար, Կախա Գվանցելաձեն նոր կարգով աշխատանքի սկզբունքների հետ ծանոթացել է Թբիլիսիի թիվ 44 հանրային մանկապարտեզում, որտեղ մյուս մանկապարտեզների նման, բակում տեղադրվել են ակնարկներ և դեզոբարիերներ, բարեկարգվել են սպասելու և մեկուսացման տարածքները:

Կախա Գվանցելաձեն ստուգել է նաև ննջասենյակներում մահճակալների բաշխումը: Նոր կանոնակարգի համաձայն, երեխաների մահճակալները պետք է տեղադրվեն այնպես, որ երեխաները առերես շփում չունենան: Բացի այդ, մանկապարտեզի գործակալությունը գնել է մեթոդական նյութեր, որոնք տեղադրված են յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված անհատական ​​պայուսյակի մեջ: Բոլոր դաստիարակչական խմբերում սահմանվել են տարածքներ տարբեր ակտիվությունների համար, որպեսզի երեխաների փոքր խմբերի միջև պահպանվի հեռավարությունը:

«Կարգավորումների հաստատումից հետո մենք սկսեցինք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանք կյանքի կոչելու համար, ինչը պահանջում էր ինչպես որոշակի գույքի ձեռք բերում, այնպես էլ անձնակազմի վերապատրաստում: Շատ կարճ ժամանակում մենք վերազինեցինք և կազմակերպեցինք մանկապարտեզները, որից հետո յուրաքանչյուր հիմնարկ մանրակրկիտ ստուգում անցավ առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության կողմից: Կարելի է ասել, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզները պատրաստ են ընդունել երեխաներին», – ասել է Կախա Գվանցելաձեն:

Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական տարվա սկիզբը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Թբիլիսիի 183 մանկապարտեզում գրանցված է մոտ 61 000 դաստիարակվող: