Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցում բուժվում է կովիդ 19-ով վարակված մեկ նոր հիվանդ, նա Բոլնիսիից է
«Կովիդ 19»-ով վարակված մեկ նոր հիվանդը Բոլնիսիից է և բուժվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում,- այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Ըստ նրա, հիվանդի վիճակը այս պահին միջին ծանրության է:
«Երեկ մեզ մոտ նոր հիվանդ են տեղափոխել Բոլնիսիից: Ռիսկ խմբին չի պատկանում: Նրա վիճակն այս փուլում, գնահատվում է միջին ծանր: Տեսնենք, եթե հիվանդությունը դինամիկայում չզարգանա ապա նա մոտ մեկ շաբաթից կառողջանա»,- ասել է Էզուգբաիան:
Բացի այդ, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանանոցում ապաքինվել է ևս մեկ հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է «Covid 19»-ով վարակման մեկ նոր դեպք, ապաքինվել է 11 հիվանդ: