Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում սպասում են 17 անձի հետազոտության պատասխաններին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում սպասում են 17 անձի հետազոտության պատասխաններին

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսային բաժանմունքում այս պահի դրությամբ գտնվում է 45 անձ,- այս մասին լրագրողներին է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, անփոփոխ է վարակակիրների թիվը: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է երկրում 24 վարակվածից 21-ը:

«Երեկ, ցերեկվա ժամերին ուղարկվել է 11 պացիենտի նմուշներ և ստացվել է բացասական պատասխան, այժմ սպասում ենքմնացած 17 պացիենտի հետազոտության պատասխաններին»,- նշել է Մարինա Էզուգբաիան:

Նրա մեկնաբանմամբ, նշված 11 անձանց մի մասը տեղափոխվել է կարանտին, մյուս մասը ինքնամեկուսացման մեջ է:

Ինչ վերաբերում է վարակակիրների առողջական վիճակին, Մարինա Էզուգբաիայի խոսքով, 5 պացիենտ ունի թոքաբորբ:

«Նրանցից մեկի վիճակը ծանր էր և այժմ կարող ենք ասել, որ կայունացել է և թոքաբորբն ընթանում է թեթև ձևով»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, նվազագույն բողոքներ ունի կորոնավիրուսով վարակված 12-ամյա երեխան:

«Առաջին հիվանդի օրգանիզմում դեռևս կա վարակի փոքր համակենտրոնացում, համապատասխանաբար, ապաքինման դեպք դեռևս չի գրանցվել»,- նշել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենը: