Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մի քանի պացիենտ ունի թոքաբորբ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, նոր պացիենտների վիճակը վատթարացել է և ունեն թոքաբորբ:
Նրա խոսքով, ինֆեկցիոն հիվանդացում գտնվող պացիենտներից 7-ն այս պահի դրությմաբ ունի թոքաբորբ:
«Գիտեք, ավելացել են շատ պացիենտներ: Նրանցից երկուսի վիճակը վատթարացել է: Մենք ունեինք թոքաբորբով երկու պացիենտ և ավելացավ ևս հինգը:
Նրանց մոտ զարգացող թոքաբորբ է, տեսնենք ինչպես կարձագանքի նրանց օրգանիզմը բուժման ֆոնին»,- նշել է Մարինա Էզուգբաիան: