Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր երեք պացիենտի վիճակը կտրուկ բարելավվել է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր երեք պացիենտի վիճակը կտրուկ բարելավվել է:
Այս մասին հայտարարել է կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Այս պահի դրությամբ կենտրոնում կորոնավիրուսից բուժվում է 40 պացիենտ:
«Ծանր պացիենտների մոտ դիտվում է կտրուկ բարելավում երեք պացիենտի դեպքում, որոնց մասին խոսում էինք ամենօրյա ռեժիմում: Այժմ նրանց վիճակը միջին ծանրության է: Մնացած պացիենտների վիճակն անփոփոխ է»,- հայտարարել է Էզուգբաիան: