Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 14 անձանցից, որոնք գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում, մեկի վիճակը կրկին ծանր է, սակայն կայուն, և ենթակա է բուժման:
Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, Էզուգբաիայի խոսքով, երեքի վիճակը միջին ծանրության է, մնացածի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով:
Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը չի փոխվել: Այս պահի դրությամբ, երկրում վարակված է 15 մարդ: