Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ հետազոտված 33 անձանցից և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ հետազոտված 33 անձանցից և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, այս առավոտվա տվյալներով, գտնվում է 30 մարդ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, երեկ օրվա ընթացքում ինֆեկցիոն հիվանդանոցում 33 անձ անցել է կորոնավիրուսի հետազոտություն և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բոլորի պատասխանը եղել է բացասական:

Ինչպես հայտարարել է Մարինա Էզուգբաիան, նշված քաղաքացիների մի մասն արդեն գտնվում է կարանտինային տարածքում կամ ինքնամեկուսացման մեջ: