Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 19 կովիդ վարակակիր, այստեղից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսի վիճակը ծանր
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 19 կովիդ վարակակիր, այստեղից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսի վիճակը ծանր

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել են չորս նոր վարակված անձի: Կլինիկայում ընդհանուր առմամբ կա կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ: Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ երկուսը գտնվում են ծանր վիճակում: Այդ մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է կլինիկայի մեկուսացված բաժանմունքի վարիչ, Մարինա Էնդելաձեն:

Ըստ նրա, կլինիկայում սպասվում է երկու հիվանդի ապաքինում:

«Ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 19 վարակված: Երեկ մեզ մոտից հիվանդներ դուրս չեն գրվել: Ավելացել է ևս չորս վարակակիր: Այսօր երկու հիվանդների դեպքում անց ենք կացնելու կրկնակի հետազոտություն և ենթադրում ենք, որ նրանք կապաքինվեն: Մենք ունենք երեք ծանր հիվանդ, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասել է Մարինա Էնդելաձեն: