Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 31 վարակակիր, այդ թվում մեկ ծանր պացիենտ, ում վիճակը համեմատաբար բարելավված է
Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսից ապաքինված 20 պացիենտներից 10-ը բուժում էր ստանում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այս մասին լրագրողներին է հայտնել կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրանք կլինիկայից դուրս են գրվել երեկ:
Համապատասխանաբար, այս պահի դրությամբ, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 31 վարակակիր:
Կլինիկան հնարավոր նոր դեպքեր չունի և հիմնականում, արդեն հաստատված դեպքերի համար անցկացվում են միայն հսկիչ թեստավորումներ:
Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, Մարինա Էզուգբաիայի խոսքով, կլինիկայում մնում է մեկ ծանր պացիենտ, որի վիճակը համեմատաբար բարելավված է: