Թբիլիսիի բնակելի շենքերից մեկի տանիքում հրդեհ է
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկի տանիքում հրդեհ է

Թբիլիսիում, Խուդադովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, երկու քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց խոսքով, շենքի բնակիչները տարհանվել են:

Այս պահին հրդեհը տեղայնացված է, և այժմ տարվում են լուծարման աշխատանքներ: Տեղում կենտրոնացված են 11 անձնակազմեր: