Թերեզա Մեյը ցավակցում է Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին
Թերեզա Մեյը ցավակցում է Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բաթումիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ցավակցում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին:

«Ցավում եմ Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցածի պատճառով: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և վրաց ժողովրդին»,- գրում է Բրիտանիայի վարչապետը:

Բաթումիի հրդեհի զոհերի պատճառով, նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

 

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին: