Տեղական մամուլի տեղեկությամբ, բռնազավթված Ցխինվալիում բացահայտվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կորոնավիրուսի առաջին դեպքն է բացահայտվել բռնազագթված Ցխինվալիում: Համապատասխան տեղեկությունը տարածում է տեղական մամուլը:
Ինչպես հայտարարել է բռնազավթված շրջանի այսպես կոչված գլխավոր բժիշկ Մարինա Կոչիևը, կորոնավիրուս հաստատվել է ապրիլի 30-ին Ռուսաստանից այսպես կոչված Հարավային Օսիա ժամանած տղամարդու մոտ:
«Նա գտնվում էր կարանտինում, որտեղ էլ ջերմությունն է բարձրացել, անցկացվել է թեստ և պատասխանը եղել է դրական: Տղամարդը մեկուսացված էր ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բոքսում» – հայտարարել է Կոչիևը:
Նրա խոսքով կմեկուսացվեն տղամարդու հետ բոլոր շփում ունեցողները: Սրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Մարինա Կոչիևը, Ցխինվալի են վերադարձել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռյազանի ուսանողները: Նրանք կանցնեն 14 օրյա կարանտին: