Տեղական արտադրման բժշկական դիմակները կբաժանվեն  մետրոի վարորդներին և մթերային խանութների աշխատակազմին. Նաթիա Թուրնավա
Տեղական արտադրման բժշկական դիմակները կբաժանվեն մետրոի վարորդներին և մթերային խանութների աշխատակազմին. Նաթիա Թուրնավա

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի, Վրաստանում արտադրված բժշկական դիմակները կփոխանցվեն մետրոյի վարորդներին և մթերային խանութների աշխատողներին:

«Ես այսօր խոսեցի Թբիլիսիի քաղաքապետի հետ: Մետրոյի անձնակազմը շատ կարևոր կատեգորիա է՝ նրանք ամեն օր շփվում են մարդկանց հետ: Մենք բժշկական դիմակների մի մասը պիտի նախատեսենք նրանց համար: Դա նաև վերաբերվում է մթերային խանութների աշխատակազմին: Ուսումնասիրել ենք դրա անհրաժեշտության հարցը և ընկերություններին հետ համաձայնության գալու հետ միասին դիմակները կփոխանցենք: Այս շրջանը աստիճանաբար կընդլայնվի: Իհարկե, ես կցանկանայի, որ մենք արդեն վաժառքի դուրս բերենք բժշկական դիմակները, բայց մինչ այժմ, քանի որ համապատասխան նյութի մատակարարումը կրճատվում է և անքրաժեշտ է մշտական վերահսկում, մենք այն բաշխում ենք ինքներս՝ ըստ կարևորության », – հայտարարել է  նախարարը: