Ճիշտ է հաստատված դեպքերը շատացել են, սակայն իրավիճակը չափավոր է և վերահսկվում է. Մարինա Էզուգբաիա
Ճիշտ է հաստատված դեպքերը շատացել են, սակայն իրավիճակը չափավոր է և վերահսկվում է. Մարինա Էզուգբաիա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, չնայած կորոնավիրուսի վիճակագրության աճին, իրավիճակը չափավոր է և վերահսկելի:

Ինչպես նշեց Մարինա Էզուգբաիան, այս փուլում Կովիդ 19-ի բուժման կենտրոններում բուժվում է 192 մարդ:

«Վիճակագրությունը աճել է, սակայն ցանկանում եմ ասել, որ այս ավելացված վիճակագրությունը որոշ չափով խոստումնալից է այն առումով, որ հաստատված դեպքերը ճիշտ է շարունակվում են աճել, սակայն դրանք չափավոր են և վերահսկելի: Երեկվա 233 դեպքին այսօր ավելացել է 19-ը և այս պահին Վրաստանում ունենք կորոնավիրուսի 252 հաստատված դեպք, այդ թվում 60 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից»,- ասել է Մարինա Էզուգբաիան:

Ըստ նրա, Բաթումիից Թբիլիսի տեղափոխած մոր և երեխայի վիճակը կայուն է: