Ճապոնիայի վարչապետ - Դոնալդ Թրամփի այցը Ճապոնիա կդառնա երկու երկրների սերտ համագործակցության խորհրդանիշը
Դոնալդ Թրամփի Ճապոնիա այցը կդառնա երկու երկրների սերտ համագործակցության խորհրդանիշը,- այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը՝ Սպիտակ տան օղակաձև գրասենյակում ԱՄՆ-ի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո:
Առանորդները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են նաև Հյուսիսային Կորեայի հարցը: Իր հերթին, դեմ առ դեմ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի և ճապոնացի պատվիրակները երկու երկրների առևտրային հարաբերության հարցում գրանցում են կարևոր առաջընթաց:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը Սինձո Աբեին հյուրընկալել է ճաշի, որտեղ առաջնորդները նշել են ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հոբելյանը: Այսօր, Դոնալդ Թրամփը և Սինձո Աբեն գոլֆ են խաղալու:
Ինչպես արդեն հայտնի է, առաջիկա օրերին Սպիտակ տան առաջնորդը մեկնելու է Տոկիո: