Ծղալտուբո քաղաքում վարակման դեպքերի պատճառով, կարանտին է տեղափոխվել 11 անձ, ինքնամեկուսացման մեջ է երկու քաղաքացի
Ծղալտուբո քաղաքում վարակման դեպքերի պատճառով, կարանտին է տեղափոխվել 11 անձ, ինքնամեկուսացման մեջ է երկու քաղաքացի,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
«Վարակված տղամարդու ընտանիքի անդամները սկզբում հրաժարվել էին տեղափոխվել կարանտին: Իրավապահների միջամտությունից հետո կինը և երեխան տեղափոխվել են «Սպա լեջենդ» հյուրանոց»,- հայտարարել է Գիորգիձեն:
Հիշեցնենք, պացիենտը, ում մոտ այսօր ախտորոշվել էր կորոնավիրուս, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մաքրման ծառայության աշխատակից է: