Տաջիկստանում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը
Տաջիկստանում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը

Տաջիկստանում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը:

Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երկրում 15 անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Մինչ օրս Տաջիկստանում հայտարարում էին, որ երկրում կորոնավիրուսի դեպքեր չկային: Առողջապահության աշխատակիցները հայտարարում էին, որ Տաջիկստանում, ուղղակի, «ավելացել են թոքաբորբի դեպքերը»: