Stop Covid հավելվածի սպառման ժամկետը լրացել է:
Առողջապահության նախարարության տեղեկությամբ, հավելվածի ապաակտիվացումը իրականացվել է 2021 թվականի հունվարի 20-ին: Նրանց խոսքով, գերատեսչությունը որոշում է կայացրել հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը: Հնարավոր է թե ոչ կրկին գործի դրվի հավելվածը և քանի վարակված է հայտնաբերվել նրա օգնությամբ, նախարարությունում մեկնաբանություն չեն անում:
STOP COVID հավելվածը գործում էր 2020 թվականի ապրիլի 16-ից և թույլ տվեց կանխել վարակի տարածումը` ժամանակին իրազեկելով կոնտակտային անձանց: Ծրագիրը հնարավորություն էր տալիս օգտվողներին պարզել, որ նրանք շփվում են COVID 19-ով վարակված անձի հետ:
Հավելվածը մշակվել է ավստրիական ընկերության կողմից և հասանելի է դարձել տարբեր երկրների կառավարությունների համար, առանց արտոնագրման վճարի: