Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 3 մարդ և տուժել՝ 180-ը
Ստամբուլի Սաբիհա Գոքչենի միջազգային օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 3 մարդ և տուժել՝ 180-ը:
«Pegasus» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որի վրա գտնվում էր 174 մարդ և անձնակազմի 6 անդամ, չվերթ էր կատարում Իզմիրից: Ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել, երբ թռիչքուղուց դուրս է եկել, այրվել և քանդվել:
Տեղի ունեցածի պատճառ է անվանվում վատ եղանակը: