Սրտի կաթվածից մահացել է Դիեգո Մարադոնան
Սրտի կաթվածից մահացել է Դիեգո Մարադոնան

60 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ՝ Դիեգո Առմանդո Մարադոնան,- այս մասին գրում է «Կլարիան» թերթը:

Աղբյուրի տեղեկությամբ, Մարադոնայի մահվան պատճառը սրտի հանկարծակի կանգ առնելն էր: Լեգենդար ֆուտբոլիստը վիրահատությունից հետո գտնվում էր Բուենոս Այրեսի արվարձաններում գտնվող իր առանձնատանը:

Դիեգո Մարադոնան աշխարհի 1986 թվականի չեմպիոն է: